‘«Air France» ինքնաթիռը «Զվարթնոց»-ում խուսափել է վթարից’

1131

«Air France» ավիաընկերության ինքնաթիռը, որը Փարիզից ժամանում էր Երեւան, «Զվարթնոց» օդանավակայանում հրաշքով խուսափել է վթարից: «Ինտերֆաքս»-ը փոխանցում է, որ վայրէջքի ժամանակ այն թեքվել է ձախ կողմի վրա եւ թեւով հարվածել գետնին: Չկարողանալով պահպանել հավասարակշռությունը՝ օդաչուները ստիպված են եղել նորից երկինք բարձրանալ եւ մոտ մեկ ժամ պտտվելուց հետո հնարավոր է եղել վարէջք կատարել:

Ուղեւորների խոսքով՝ այն պահին, երբ ինքնաթիռը ձախ թեւով հարվածել է թռիչքուղուն, սրահում խուճապ է առաջացել, մարդիկ սկսել են բղավել: «Միայն ուղեւորներից մեկի միջամտությունից հետո օդաչուն տեղեկացրեց, որ ապակայանացում է տեղի ունեցել»,- նշել է նա:

Աղբյուրի հաղորդմամբ՝ վայրէջքից հետո ուղեւորներից մի կին կորցրել է գիտակցությունը: 

Նախորդ հոդվածը‘Ռեկտորի եղբոր սպանության մեջ մեղադրվող ՌՈ քրեական հետախուզության բաժնի պետը հայտնաբերվել է’
Հաջորդ հոդվածը‘Այսօր մեռելոց է. Եկեղեցիներում կմատուցվի հոգեհանգստյան Սուրբ Պատարագ’