Շախմատի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը Airthings Masters օնլայն մրցաշարի եզրափակիչում հաղթել է ամերիկացի Հիկարու Նակամուրային։ Պահանջվել է «արմագեդոն» պարտիա։
Կանցկացվի նաեւ մեծ եզրափակիչ։ Կիսաեզրափակիչում պարտություն կրած շախմատիստները եւ Նակամուրան կվիճարկեն մեծ եզրափակիչի ուղեգիրը։
Կիսաեզրափակիչում Մագնուս Կարլսենը հաղթել էր հնդիկ Արջուն Էրիգաիսին, Նակամուրան՝ ամերիկացի Ուեսլի Սոյին։
Էրիգաիսի — Սո դիմակայության հաղթողը մեծ եզրափակիչի ուղեգրի համար կմրցի Նակամուրայի հետ։
Airthings Masters-ը Champions Chess Tour-ի առաջին փուլն է։ Մրցանակային հիմնադրամը 235 հազար դոլար է։