Al Jazeera․ ՑԱԽԱԼ-ը գնդակոծում է ինդոնեզական հիվանդանոցը Գազայի հատվածում

131

Իսրայելյան հրետանին Գազայի հատվածի հյուսիսում ինտենսիվորեն գնդակոծում է ինդոնեզական հիվանդանոցը։

Այդ մասին հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ կենտրոնացած հրետանային կրակի արդյունքում հիվանդանոցի բուժառուներից և փախստականներից շատերը վիրավորվել են, հիվանդանոցի բակում արկի պայթյունից տուժել է առնվազն մեկ բուժաշխատող։

Հեռուստաալիքը նշում է, որ իսրայելական ուժերը «գնդակահարում են անխտիր բոլորին, ովքեր փորձում են լքել ինդոնեզական հիվանդանոցի տարածքը»։

Նախորդ հոդվածըՉԺՀ ԱԳՆ ղեկավարը հանդիպել է իսլամական և արաբական պետությունների պատվիրակությունների հետ
Հաջորդ հոդվածըԱրգենտինայի ընտրված նախագահը կաշխատի «ազատ աշխարհի երկրների» հետ