Նիգերում խռովարարները Բազումին պետական դավաճանության մեղադրանք կներկայացնեն

182

Խռովարարների ձևավորած ռազմական խորհուրդը մտադիր է պետական դավաճանության մեղադրանք ներկայացնել Նիգերի տապալված նախագահ Մոհամեդ Բազումին, հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը։

«Մենք ապացույցներ ենք հավաքել, որոնք թույլ են տալիս տապալված նախագահին և նրա կողմնակիցներին պետական դավաճանության և պետական անվտանգության սպառնալիք ստեղծելու մեղադրանք ներկայացնել»,- ասվում է խռովարարների հայտարարության մեջ, որը ներկայացրել է հեռուստաալիքը։

Կոտ դ՛Իվուարի նախագահ Ալասսան Ուատտարան, օգոստոսի 10-ին վերադառնալով Աբուջայում կայացած Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական միության (ECOWAS) գագաթնաժողովից, տեղեկացրել էր, որ միության անդամ պետությունների առաջնորդները պայմանավորվել են «հնարավորինս շուտ» ռազմական գործողություն սկսել Նիգերում։ Խռովարարների առաջնորդներն, իրենց հերթին,  ECOWAS-ի՝ ներխուժում իրականացնելու պլանների վերաբերյալ հայտարարություններից հետո կարգադրել են մարտական պատրաստության վիճակի բերել բանակը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍևանա լճում հայտնաբերել են ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարի դին
Հաջորդ հոդվածըԳԴՀ ֆինանսների նախարարը չհայտարարված այցով ժամանել է Կիև