‘ AL JAZEERA-ն իր եթերում շոշափել է Հայոց ցեղասպանության թեման’

625

AL JAZEERA հեռուստաալիքը թուրք-իսրայելական հարաբերություններին նվիրված իր ֆիլմում շոշափել է նաև Հայոց ցեղասպանության թեման, հաղորդում է Իրանի հայ համայնքի կայքը: Ֆիլմում թուրք-հայկական հարաբերությունների համատեքստում շոշափվում է այն հարցը, թե Թուրքիան ինչպես է փորձել հրեական լոբբին օգտագործել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը խոչընդոտելու գործընթացում: Խոսք է  եղել նաև այն մասին, որ Թել Ավիվը խուսափում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը` Անկարայի հետ հարաբերությունները չփչացնելու մտավախությունից դրդված:

 

 

Նախորդ հոդվածը‘Հայտարարություն ԼՂՀ-ից. Ոչ Եվրոպական եւ ոչ էլ, առավել եւս՝ գոյություն չունեցող Եվրասիական միությունները չեն կարող ներքաշել հայությանը իրենց վերաբաժանումների մեջ’
Հաջորդ հոդվածը‘Լիսկայի գործ. Քննիչը շարունակում է դատարանից թաքցնել նյութերը’