‘Al Quds Al Arabi. Թուրքիան եթե մտավ Սիրիա, 3-րդ համաշխարհային պատերազմն է սկսվելու’

931

Թուրքիայում գտնվող Al Quds Al Arabi արաբական հայտնի  պարբերականի գլխավոր խմբագիր Աբդուլբարի Ատվանը թուրքական NTV-ի հետ հարցազրույցում Թուրքիային ողջախոհության կոչ է արել` խորհուրդ տալով չմտնել Սիրիա:

News.am-ի փոխանցմամբ, Լոնդոնում լույս տեսնող Al Quds Al Arabi պարբերականի գլխավոր խմբագիր Աբդուլբարի Ատվանը թուրքական NTV-ի հետ զրույցում անդրադառնալով Սիրիայի իրադարձություններին, նշել է, «Իմ կարծիքով` սահմանին տեղի ունեցող լարվածությունը` Թուրքիային պատերազմի մեւ քաշելու սադրանք է: Սիրիան կորցնելու բան չունի, չէ որ այնտեղ ներքին պատերազմ է: Թուրքիան կորցնելու շատ բան ունի: Եթե Թուրքիան Սիրիա մտնի, կսկվի 3-րդ համաշխարհային պատերազմ», -ասել է արաբ խմբագիրը:

Աբդուլբարի Ատվանը Թուրքիային ողջախոհության կոչ է արել` պնդելով, որ Թուրքիան չպետք է ենթարկվի սադրանքներին: Նա նշել է, Սիրիայի հարցում ԱՄՆ-ի քաղաքականությունը նոյեմբերի 6-ին տեղի ունենալիք նախագահական ընտրություններից հետո մեծ փոփոխություններ չի կրի: «ԱՄՆ-ը Սիրիա զորք չի ուղարկի, այնտեղ նավթ չկա«, -ասել է Al Quds Al Arabi պարբերականի գլխավոր խմբագիրը:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը և Ռոման Բերեզովսկին Սարգիս Հովսեփյանի մասին UEFA-ի տեսանյությում’
Հաջորդ հոդվածը‘Հայկական ինքնաթիռին ստիպել են վայրէջք կատարել Էրզրումի օդանավակայանում (լրացված)’