‘ALDE խմբակցության ղեկավարը քննադատում է ԵԺԿ-ին. Ասես հիմար լինեն. Տեսանյութ’

971

ԵՄ խորհրդարանի ALDE խմբակցության ղեկավար Գի Վերխոֆստադտը բավականին ուշագրավ ելույթ է ունեցել Լոնդոնում ընթացող ALDE-ի համագումարի ժամանակ` քննադատության թիրախ դարձնելով նաեւ Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը:

Վերջինս նշել է, որ ընդունում է, որ եվրասկեպտիցիզմը դարձել է ինչ-որ տեղ մոդայիկ, կապված վերջին տարիների իրադարձություների հետ՝ ճգնաժամ, գործազուրկներ և այլն, բայց ժամանակն է, որ «մենք վերջապես գործի անցնենք ու հակահարված տանք»:

«Առաջիկա ընտրություններում մենք պիտի ոտքի կանգնենք ու մեր ընտրողներին ցույց տանք, թե ինչ ենք արել մենք, ոչ թե պոպուլիստական խոստումներ տանք, թե կանենք սա՛, սա՛, սա՛: Նոր Եվրոպա կերտելու գաղափարն ու գործը մեզ է պատկանում: Դա չի կարող գալ ուրիշ կուսակցություններից: Ի՞նչ է ԵԺԿ-ն այսօր. հետադիմական մի ուժ, որն ընդամենը ցանկանում է պահպանել այս հոռի իրավիճակի ստատուս քվոն: Փոփոխությունը մենք պիտի բերենք»,- ասում է նա՝ հավելելով, թե ԵԺԿ-ին թվում է, թե այս վիճակից դուրս գալու համար պետք է նորանոր պարտքեր անել՝ մոռանալով, որ այսօրվա ճգնաժամի պատճառը հենց այդ պարտքերն էին: «Ասես հիմար լինեն»,- շարունակում է նա:

Մանրամասները՝ տեսանյութում

 video platformvideo managementvideo solutionsvideo player

Նախորդ հոդվածը‘ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի խոհարարը բացահայտում է իր խոհարարական գաղտնիքները’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի պատվիրակությունը շարունակում է հանդիպումները Լոնդոնում ‘