‘ALDE-ի նախագահը դատապարտել է ազատության համար պայքարողների դեմ հարձակումները’

1469

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում այսօր մեկնարկել է ALDE կուսակցության համագումարը, որտեղ Հայ ազգային կոնգրեսը ներկայացնում է կուսակցության խոսնակ Արման Մուսինյանը: Հիշեցնենք, որ Կոնգրեսը եւս մաս է կազմում ALDE-ի ընտանիքին:

Ինչպես Բուդապեշտից iLur-ին հաղորդեց Արման Մուսինյանը, քիչ առաջ մեկնարկած համագումարում ելույթ է ունեցել ALDE-ի նախագահ Գրահամ Ուաթսոնը: Նա մասնավորապես նշել է, որ անցնող տարում «շարունակվել են ազատության համար պայքարող մեր ընկերների դեմ հարձակումները»: Մասնավորապես, Ուաթսոնը նշել է ՌԴ-ում Բորիս Նեմցովի սպանությունը, Երեւանում պատգամավոր Արամ Մանուկյանի դեմ իրականացված հարձակումը, Բաքվում ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունները: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Երկիրը եւ մարդը (Զորիկ Գալստյանի հիշատակին)’
Հաջորդ հոդվածը‘Փարիզի ահաբեկչությունների կազմակերպիչն սպանված է’