‘ALDE կուսակցության նախագահ. Սարգսյանը պետք է փորձի երկու գործարքներից հավաքել բալենու ամենալավ պտուղները’

864

Եվրոպական ALDE կուսակցության առաջնորդ Գրահամ Վաթսոնը  մամլո ասուլիսում անդրադարձել է Մոսկվայի և Երևանի միջև քաղաքական և առևտրային միությանը՝ նշելով , որ Վիլնյուսում կայանալիք Եվրամիության հետ քաղաքական ասոցացման և ազատ առևտրի պայմանագրի ստորագրումից ընդամենը երեք ամիս առաջ Երևանի կայացրած որոշումը հարցեր կառաջացնի երկրի ընտրած ճանապարհի ուղղության վերաբերյալ:

Վաթսոնը նաև հավելել է, որ հայացքն ուղղելով դեպի արևելք՝ Երևանը ոչ միայն վտանգում է Եվրամիության հետ իր հարաբերությունները, այլ նաև հասարակության հիմնարար իրավունքները և ազատությունը: Նա հույս ունի, որ հայ ժողովուրդը չի զղջա այն օրվա համար, երբ ստորագրվեց այս համաձայնագիրը:  

«Միգուցե նախագահ Սարգսյանը պետք է փորձի երկու գործարքներից հավաքել բալենու ամենալավ տեսք ունեցող  հատիկները»,- հավելել է Վաթսոնը:

ALDE կուսակցության փոխնախագահ, Հայ ազգայի կոնգրեսի անդամ Արամ Մանուկյանը նշել է, թե այն ճանապարհը, որով Սերժ Սարգսյանը վճռական գործարք է կատարել Հայաստանի համար, անընդունելի է իրենց կողմից:

«Ամբողջ բանակցությունների ընթացքը, մեղմ ասած, ոչ թափանցիկ էր: Հայկական կառավարությունը  չի հրապարակել անհրաժեշտ տեղեկատվությունը կամ կանխատեսումները համաձայնության տեքստից, ինչպես նաև չի խորհրդակցել Հայաստանի քաղաքական համայնքի և քաղաքացիական հասարակության հետ»:

Արամ Մանուկյանը հավելել է նաև, որ այս հարցը չի քննարկվել Ազգային ժողովում, ինչպես նաև չեն  իրականացվել հասարակական բանավեճեր: Փոխարենը՝ անհատական որոշումներն ընդունվել են ինքնագլուխ՝ փակ դռների հետևում:

 

Նախորդ հոդվածը‘Կապանում կովերին կտանեն տուգանային հրապարակ. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի հեթանոսական տաճարում կուռք է հայտնաբերվել (լուսանկարներ)’