‘Alitalia-ի առաջին Երևան-Հռոմ չվերթը՝ դեկտեմբերի 11-ին’

1331

ՀՀ-ում Alitalia-ի պաշտոնական ներկայացուցիչ, «Ֆիեստա Տուր» ընկերության փոխտնօրեն Գոհար Քամալյանի խոսքերով՝ Իտալական Alitalia ավիաընկերության առաջին` Երևան-Հռոմ չվերթը կիրականացվի դեկտեմբերի 11-ին: Դրանից հետո չվերթները նախատեսվում են շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին:

Նա նշեց, որ Alitalia-ն գրեթե բոլոր ուղղություններով թռիչքներ է իրականացնում, և նմանապես կգործի ՀՀ-ից իրականացվելիք չվերթների տրանզիտը: Գ. Քամալյանը հայտնեց, որ ոչ սեզոնին չվերթների երկկողմանի տոմս կարելի կլինի ձեռք բերել մինչև 300 եվրոյով, իսկ ընդհանրապես տոմսերի արժեքը կլինի 300-400 եվրոյի սահմանում: Սակայն սեզոնին, ինչպես բոլոր ուղղություններով, դեպի Հռոմ թռիչքները նույնպես կթանկանան ու կարժենան մոտ 500 եվրո: Ըստ նրա՝ սակագները կպահպանվեն նաև հետագայում` նշելով, որ ամեն դեպքում քաղաքականությունը որոշում է իտալական ավիաընկերությունը:

Աղբյուրը

Նախորդ հոդվածը‘Պենտագոնն ընդլայնում է իր լրտեսական ցանցը’
Հաջորդ հոդվածը‘Գալուստ Սահակյան. Մենք չտես չենք, որ միանգամից գնանք նշելու’