‘Altibox Norway Chess. Արոնյանը ցավալի պարտություն կրեց Կարուանայի դեմ պարտիայում’

729

Նորվեգիայում ավարտին է մոտենում Altibox Norway Chess գերմրցաշարը, որը ներկայացուցչական կազմ ունի ու հավաքել է տարբեր երկրների 10 սուպերգրոսմայստերի:

Այսօր կայացան 8-րդ տուրի պարտիաները: Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը դասական պարտիայում սպիտակ խաղաքարերով մրցեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանայի հետ:

Միջնախաղում մեր գրոսմայստերը ցավալի վրիպում թույլ տվեց, որից հետո հնարավոր չեղավ փրկել խաղը:

Չնայած պարտությանը՝ վերջին տուրից առաջ հայ շախմատիստը շարունակում է զբաղեցնել 2-րդ հորիզոնականը: Մրցաշարի առաջատարն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է: 

Նախորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի’
Հաջորդ հոդվածը‘Բորիս Ջոնսոնը հաղթել է թորիների առաջնորդի ընտրության առաջին փուլում’