‘Altibox Norway Chess. Լևոն Արոնյանն այս անգամ զիջեց Մագնուս Կարլսենին’

641

Նորվեգիայի շարունակում է ընթանալ Norway Chess սուպերմրցաշարը: Այսօր կայացավ երկրորդ տուրը:

Հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանն մրցեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Դասական շախմատում կողմերը ոչ-ոքի խաղացին, չնայած, որ Արոնյանն շոշափելի առավելություն ուներ: Հաղթողին պարզելու համար կողմերն իրենց ուժերը փորձեցին «արմագեդոն»-ում, որտեղ առավելության հասավ նորվեգացին:

Այս պարտությունից հետո Արոնյանը 2 միավորով կիսում է 5-7-րդ տեղերը:

Հիշեցնենք, որ առաջին տուրում Արոնյանը հաղթել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկին:

Նախորդ հոդվածը‘Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը’
Հաջորդ հոդվածը‘Ֆեդերերը 7 տարի անց դարձյալ «Ռոլան Գարոսի» կիսաեզրափակիչում է եւ կխաղա Նադալի հետ’