‘Amnesty. Թուրքիան ապօրինաբար երկրից վտարում է փախստականներին’

985

Հունվարի կեսերից Թուրքիան մի քանի հարյուր սիրիացի փախստականների ստիպել է վերադառնալ հայրենիք, հայտարարել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

Կազմակերպության տվյալներով՝ օրական առնվազն 100 սիրիացիներ արտաքսվում են Թուրքիայից, որտեղ նրանց չեն գրանցում:

Անկարան այդ մեղադրանքները հերքում է:

Amnesty Internatinal-ի տվյալները կասկածի տակ են դնում Եվրամիության և Թուրքիայի միջև կնքված գործարքը, որով նախատեսվում է Թուրքիայի տարածքով  Մերձավոր Արևելքից, Միջին Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից Եվրոպա ժամանող ապօրինի ներգաղթյալների հարկադիր վերադարձ այդ երկիր: Փոխարենը ԵՄ-ն պարտավորվում է իր երկրներում տեղավորել համապատասխան թվով սիրիացիների, որոնք արդեն գտնվում են փախստականների համար նախատեսված թուրքական ճամբարներում:

Amnesty-ում այն կարծիքի են, որ Թուրքիան անվտանգ երկիր չէ փախստականների համար, այնտեղ նրանց գրեթե չեն գրանցում, ինչը սահմանափակում է բժշկական և այլ ծառայություններից նրանց օգտվելու հնարավորությունը:

Տարբեր գնահատականներով՝ թուրք-սիրիական սահմանի մոտ կուտակվել է մոտավորապես 200 հազար փախստական, փոխանցում է Associated Press-ը:

Նախորդ հոդվածը‘Աբխազիան նոր վիզային ռեժիմ է սահմանել’
Հաջորդ հոդվածը‘Ճարպակալման դեմ պայքարն առայժմ անարդյունավետ է’