‘Amnesty. Հորդանանը սահմանափակել է սիրիացի փախստականների ընդունումը’

544

Հարյուրավոր մարդիկ, որոնք փորձում են հեռանալ պատերազմական Սիրիայից, չեն կարողանում հատել Հորդանանի սահմանը, ասված է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում:

Երկիր մուտք գործել արգելվում է Սիրիայում բնակվող պաղեստինցիներին և իրաքցիներին, այն մարդկանց, ովքեր չունեն անձը հաստատող փաստաթղթեր, ինչպես նաև նրանց, ովքեր Հորդանանում ազգականներ չունեն: Իրավապաշտպանների խոսքով՝ նույնպիսի իրավիճակ է ստեղծվել նաև սիրիական մյուս սահմաններում:

Հորդանանի իշխանությունները, սակայն, պնդում են, թե երկրի սահմանները շարունակում են բաց լինել սիրիացի փախստականների համար, փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Թուրքիայում առաջին անգամ կին պատգամավորները խորհրդարան են եկել հիջաբներով’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայում նշում են Գյուլիստանի պայմանագրի 200-ամյակը’