Amnesty-ն ափսոսում է, որ իր զեկույցը ցավ է պատճառել, բայց չի հրաժարվում իր եզրակացություններից

191
Flags of the NGO Amnesty International. Thousands protesters marched again against the 'Global Security Law' bill promoted by French President Macron and his majority and for more means for the public health system and hospitals. The 'Global Security Law' bill will forbid anyone to photograph or film police members if not flouted : transgressors could be condemned up to one year in jail and a 45.000 fine. The bill also plans to generalize facial recognition in pubic spaces as in China. The French Rights Defender, the French National Commission on Human Rights (administrative bodies) and the UN Human Rights body condemn the bill as it will be a violation of internationals treaties signed and ratified by France, the Universal Human Rights Declaration, rule of law, etc. They fear a chilling effect on people wanting to use their right to protest, right to personal privacy... and on journalists, photographers, videographers. Toulouse. France. December 12th 2020. (Photo by Alain Pitton/NurPhoto via Getty Images)

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ներողություն է խնդրել, որ իր զեկույցը, որում Ուկրաինայի բանակը մեղադրվում է խաղաղ բնակչությանը վտանգի ենթարկելու համար, «ցավ ու զայրույթ» է հարուցել։

Զեկույցի նկատմամբ արձագանքները բավական կանխատեսելի էին՝ վրդովմունք ու տարակուսանք արևմտյան և ուկրաինական քաղաքական գործիչների կողմից, և դրական արձագանքներ Ռուսաստանում։ Զեկույցի պատճառով պաշտոնից հեռացել է Amnesty Internatiwnal-ի կիևյան գրասենյակի ղեկավար Օքսանա Պոկալչուկը։

Զեկույցում նշվում է, որ ուկրաինացի զինվորականների ներկայությունը քաղաքների բնակելի թաղամասերում վտանգի է ենթարկում խաղաղ բնակչությանը և խախտում է պատերազմ վարելու կանոնները։ «Մենք լիովին պաշտպանում ենք մեր եզրակացությունները, բայց ցավում ենք, որ ցավ ենք պատճառել»։

Զեկույցում նաև շեշտվում է, որ բնակավայրերի սահմաններում ուկրաինացի զինվորականների կողմից ռազմական թիրախներ տեղադրելու պրակտիկան որևէ կերպ չի արդարացնում ռուսաստանյան ոչ ընտրողաբար կատարված գրոհները, այդ թվում՝ միջազգային հանրության կողմից արգելված զինամթերքի կիրառմամբ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄեդվեդևը Վրաստանում 2008-ի դեպքերն անվանել է ազդանշան ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին
Հաջորդ հոդվածըՕլիմպիադա. Հայաստան-Ադրբեջան՝ 3-1