‘Amnesty-ն մեղադրել է եգիպտական հատուկ ծառայություններին’

1532

Անցյալ տարի ընդդիմությանը վախեցնելու և չհամաձայնողների դեմ պայքարի շրջանակներում Եգիպտոսի անվտանգության ծառայություններն առևանգել և խոշտանգել են  հարյուրավոր մարդկանց, պնդում է Amnesty International  միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

Ուսանողներ, քաղաքական ակտիվիստներ, ցուցարարներ, որոնցից ոմանք ընդամենը 14 տարեկան են եղել, անհետ կորել են, վկայում է իրավապաշտպանների զեկույցը:

Amnesty-ում այն կարծիքի են, որ բռնի անհետացումները ներկայիս եգիպտական վարչակարգի «պետական քաղաքականության առանցքային գործիքն» են դարձել:

Անհետ կորած մարդկանց մի մասին, ենթադրվում է, պահում են մի քանի ամիս, ընդ որում՝ աչքերն ու ձեռքերը կապված:

Եգիպտական կառավարությունը հերքում են իրենց մասնակցությունը անհետացումներին ու խոշտանգումներին: Ներքին գործերի նախարար Մահդի Աբդուլ Հաֆֆարը պնդում է, որ անվտանգության ծառայություններն աշխատում են օրենքներին համապատասխան:

Ավելի քան հազար մարդ սպանվել է, և 40 հազարից ավելի մարդ էլ, ենթադրաբար, բանտերն է նետվել այն ժամանակից ի վեր, երբ ֆելդմարշալ Աբդուլ Ֆաթահ Սիսին ղեկավարեց ռազմական հեղաշրջումը, որի արդյունքում տապալվեց իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսին՝ Եգիպտոսի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջին նախագահը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Եվրոպական լիբերալները կոչ են անում կյանքի կոչել ԸՕ լրացումները’
Հաջորդ հոդվածը‘Ռաուլ․ «Զիդանը հավատում է ֆուտբոլիստներին և նրանց հորդորում հավատալ սեփական ուժերին» ‘