‘Amnesty. Ուկրաինայում մահերի համար մեղավոր են երկու կողմերն էլ’

698

Ամեն տարի Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը ուսումնասիրում է, թե աշխարհի 160 երկրներում ինչպես են պաշտպանվում մարդու իրավունքները:

Ուկրաինական հակամարտության դեպքում, երբ հազարավոր մարդիկ են զոհվել, երկու կողմերն էլ մշտապես խախտում են պատերազմ մղելու կանոնները, մասնավորապես՝ խիտ բնակեցված շրջաններն օգտագործելով հարձակումներ գործելու համար կամ անկանոն հարվածներ հասցնելով, ասվում է կազմակերպության ամենամյա զեկույցում: Նշվում է, որ Ռուսաստանի իշխանությունները խստացրել են ազատ ինքնարտահայտման  և ԶԼՄ-ների նկատմամբ վերահսկողությունը, ավելացել են ընդդիմադիր ակտիվիստների հանդեպ ազատազրկման անարդար դատավճիռները:

Եթե համաձայնեցված գործողություններ չձեռնարկվեն, ապա Ռուսաստանի, Ուկրաինայի և ԽՍՀՄ մյուս նախկին հանրապետությունների վերաբերյալ կանխատեսումները ոչ մի լավ բան չեն խոստանում, նշել է Amnesty International-ը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մահվան ելքով վրաերթ Երևանի Աբովյան փողոցում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Դիտորդները ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի փաստաթղթերը դիտարկելու արգելքի վերաբերյալ’