‘Amnesty. Եվրամիությունը լավ չի օգնում սիրիացի փախստականներին’

793

Amnesty International-ի իրավապաշտպանները հայտարարել են, որ եվրոպական առաջնորդները պետք է ամաչեն այն բանի համար, որ ընդամենն աննշան թվով սիրիացի փախստականների կարող են ընդունել իրենց երկրներում: Միավորված ազգերի կազմակերպությունն ավելի վաղ առաջարկել էր ընդունել 30 հազար առավել խոցելի փախստականների համար: Այն դեպքում, երբ Գերմանիան առաջարկել է տեղավորել 10 հազար փախստականի, Եվրամիության տասնութ անդամ երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, չեն առաջարկել ընդունել անգամ մեկ հոգու:

Բրիտանական կառավարությունը պատասխանել է, որ անցյալ տարի  սովորական ընթացակարգով ապաստան տրամադրելու վերաբերյալ ավելի քան 600 դիմում է ընդունել:

2011 թ. գարնանը Սիրիայում հակամարտությունն սկսվելուց ի վեր երկիրը լքել է ավելի քան 2,8 միլիոն մարդ: Ենթադրվում է, որ նրանց մեծ մասը հանգրվանել է Լիբանանում, Հորդանանում, Թուրքիայում, Իրաքում և Եգիպտոսում, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Պետական լեզվի մասին դումային ներկայացված օրինագծում մեծ թվով սխալներ են եղել’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Բուրժուազիայի լրջանալու պահը’