‘And the oscar goes to… Հայտնի են դարձել «Օսկարի» հաղթողները (ֆոտոշարք)’

1293

Լոս Անջելեսի «Դոլբի» կինոթատրոնում այս գիշեր տեղի ունեցավ «Օսկար» մրցանակաբաշխության հոբելյանական՝ 85-րդ արարողությունը: Ամերիկյան կինոարվեստի ակադեմիան տարվա լավագույն ֆիլմ ճանաչեց Բեն Աֆլեքի «Արգո գործողությունը»: Այն  «Օսկարի» է արժանացել նաև լավագույն մոնտաժի և լավագույն ադապտացված սցենարի համար: Ֆիլմը քաղաքական թրիլլեր է Իրանում ամերիկացի պատանդների ազատ արձակման մասին: Հաղթողի անունը հրապարակել է ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման՝ Վաշինգտոնի հետ կազմակերպած հեռուստամարաթոնի օգնությամբ:

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Օսկարի» է արժանացել Ջենիֆեր Լոուրենսը՝ «Իմ ընկերը խելագար է» ֆիլմի համար, իսկ «Լավագույն դերասան» անվանակարգում` Դենիել Դեյ-Լյուիսը՝ «Լինքոլն» ֆիլմի համար:

Լյուիսը նաև սահմանել է նոր ռեկորդ՝ ստանալով արդեն երրորդ արձանիկը նույն՝ «Լավագույն դերասան» անվանակարգում: Մինչ այդ ոչ մի դերասանի չէր հաջողվել այս անվանակարգում երեք «Օսկար» նվաճել:

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթող է ճանաչվել Էնգ Լին՝ «Պիի կյանքը» ֆիլմի համար, «Լավագույն յուրօրինակ սցենար» անվանակարգում «Օսկար» է ստացել Քվենտին Տարանտինոն` «Ջանգո ազատագրվածը» ֆիլմի համար:

Ավստրիացի ռեժիսոր Միխայել Հանեկենի «Սեր» ֆիլմը լավագույնն է ճանաչվել արտասահմանյան ֆիլմերի մեջ:

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» է ճանաչվել «Խիզախ սիրտը»:

Ամերիկյան կինոակադեմիան ոսկե արձանիկներ է հանձնել ընդհանուր առմամբ 20 անվանակարգերում։

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ փետրվարի 25-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘Ռաուլ Կաստրոն վերընտրվել է Կուբայի նախագահի պաշտոնում’