‘
«Anonymous» հակերական շարժումը դեկտեմբերի 21-ին կթողարկի տեղակատվական արտահոսքի հրապարակման TYLER ծառայությունը, որը կոչված է փոխարինելու աղմկահարույց Wikileaks-ին: Այս մասին Голос России ռադիոկայանին հաղորդել է հակերական շարժման անդամներից մեկը: Հարցազրույցի հղումը հրապարակվել է ավելի քան 640 հազար ընթերցող ունեցող @YourAnonNews միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Wikileaks-ի կայքում դրամահավաքի մասին հայտարարող հատվածը փակել էր մի քանի կարևոր գրառումներ, Anonymous-ը դժգոհություն էր հայտնել՝ մեղադրելով կայքի աշխատակիցներին ազատության գաղափարներին դավաճանելու մեջ և հրաժարվել հետագա համագործակցությունից:
‘