‘Anonymous-ը սպառնացել է Ուկրաինական իշխանություններին’

968

Այսօր ինտերնետում է հայտնվել տեսանյութ, որն իբր նկարահանված է «Anonymous» հաքերային խմբի կողմից: Տեսանյութում հայտարարվում է, որ Anonymous-ը մտադիր է կիբերհարձակում իրականացնել ուկրաինական կառավարության և իրավապահների նկատմամբ, և այդ հարձակման արդյունքները կհրապարակվեն 120 ժամից:

«Ուկրաինայի կառավարություն, մենք Anonymous-ն ենք: Մենք տեսել ենք խաղաղ ցուցարարների նկատմամբ բարբարոսական մեթոդներ կիրառած ոստիկանների: Մենք դժգոհ ենք, Ուկրաինայի ժողովուրդը հեղափոխության շեմին է: Հաշվի առնելով այն, որ մարդիկ խաղաղ են տրամադրված, իսկ ոստիկանները նրանց նկատմամբ վարվել են բավականին կոպիտ, դա այն տեսլականը չէ, որը մենք կիսում ենք:

Հաջորդ 120 ժամերին  Anonymous-ը իր ցասումը կարտահայտի Ուկրաինայի կառավարության նկատմամբ: Anonymous-ը կհետևի, մենք ունենք նկարներ և տեսանյութեր Ուկրաինայի տեղական ակտիվիստներից: Կիևի դեպքերը աննկատ չեն մնա: 120 ժամից Anonymous-ը կհրապարակի տեսանյութ, որը ցույց կտա կիբերհարձակման հետևանքները: Ուկրաինայի կառավարություն և վայրենի ուժայիններ հաձորդող 120 ժամերին սպասեք Anonymous-ի ցասումին»-, ինչպես հաղորդում է Insider-ը՝ ասված է հայտարարության մեջ: 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն ու Պուտինը հանդիպեցին լրագրողների հետ’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը մեկ օրում 6 անգամ շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին’