‘«Anonymous» հակերային շարժումը Wikileaks-ի մրցակից կթողարկի’

915

«Anonymous» հակերական շարժումը դեկտեմբերի 21-ին կթողարկի տեղակատվական արտահոսքի հրապարակման TYLER ծառայությունը, որը կոչված է փոխարինելու աղմկահարույց Wikileaks-ին: Այս մասին Голос России ռադիոկայանին  հաղորդել  է հակերական շարժման անդամներից մեկը: Հարցազրույցի հղումը հրապարակվել է ավելի քան 640 հազար ընթերցող ունեցող @YourAnonNews միկրոբլոգում:

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Wikileaks-ի կայքում  դրամահավաքի մասին հայտարարող հատվածը փակել էր մի քանի կարևոր գրառումներ, Anonymous-ը դժգոհություն էր հայտնել՝ մեղադրելով կայքի աշխատակիցներին ազատության գաղափարներին դավաճանելու մեջ և հրաժարվել  հետագա համագործակցությունից:

Նախորդ հոդվածը‘Էդուարդ Շարմազանով. Մայիսի 4-ին եղել է դժբախտ դեպք, իսկ մարտի 1-ին՝ բախում’
Հաջորդ հոդվածը‘Էդուարդ Շարմազանով. Хотите женитесь, хотите разводитесь ‘