AO. Կարեն Խաչանովը վստահ հաղթանակով դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

50

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ, աշխարհի 20-րդ ռակետ Կարեն Խաչանովը Մելբուրնում ընթացող «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչում 6:0, 6:0, 7:6 (7:4) հաշվով հաղթել է ճապոնացի Յոսիհիտո Նիսիոկային (33) ու կարիերայում առաջին անգամ դուրս եկել քառորդ եզրափակիչ: 

Հանդիպումը տևել է 2 ժամ: 26-ամյա թենիսիստը քառորդ եզրափակիչում կմրցի Հուբերտ Հուրկաչ (Լեհաստան) — Սեբաստյան Կորդա (ԱՄՆ) զույգի հաղթողի հետ:

Հիշեցնենք, որ Australian Open-ի մրցանակային հիմնադրամը 51 միլիոն դոլար է: Գործող չեմպիոնն իսպանացի Ռաֆայել Նադալն է, որը սենսացիոն պարտություն էր կրել  երկրորդ շրջանում։

Նախորդ հոդվածըԻբրահիմովիչը հնարավոր է այս ամառ ավարտի կարիերան
Հաջորդ հոդվածըTata Steel Masters․ Արոնյանը ոչ ոքի խաղաց միանձնյա առաջատար Աբդուսատորովի հետ