Associated press գործակալության տվյալներով՝ Ռուսաստանն սկսել է Մարիուպոլի «Ազովստալ» մետալուրգիական գործարանի տարածքում զոհված ուկրաինացի զինվորների մարմինների փոխանցումը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Կիևը և Մոսկվան զոհերի մարմինների առաջին պաշտոնական փոխանակումն են իրականացրել, որի ընթացքում կողմերից յուրաքանչյուրը մյուսին է փոխանցել 160 զինվորի մարմին։
Այժմ «Ազով» գնդի մամուլի քարտուղար Աննա Գոլովկոն AP-ին տված մեկնաբանությունում հաստատել է, որ դրանց մեջ եղել են նաև «Ազովստալում» զոհվածներ։ Ըստ նրա՝ խոսքն առնվազն 52 հոգու մասին է։ Տասնյակ մարմիններ արդեն տարվել են Կիև, և սկսվել է ԴՆԹ անալիզի միջոցով մասունքների նույնականացման գործընթացը։
Մինչև հիմա ստույգ հայտնի չէ, թե քանի հոգի է զոհվել գործարանի տարածքում։
Վլադիմիր Զելենսկին նախորդ օրը ասել է, որ Ռուսաստանի ձեռքում են դեռ ավելի քան 2,5 հազար ռազմագերիներ «Ազովստալից», և Ուկրաինան ամեն ինչ անում է՝ նրանց տուն վերադարձնելու համար։
Փոխանցում է BBC-ն։