500-ից ավելի ընկերություն ՀՌԳ-ի մեկնարկից հետո լքել է ՌԴ շուկան

275

Արտասահմանյան ավելի քան 500 ընկերություններ դադարեցրել են իրենց գործունեությունը Ռուսաստանում՝ հատուկ ռազմական գործողության (ՀՌԳ) մեկնարկից հետո։

Այդ մասին հինգշաբթի տեղեկացրել է Associated Press գործակալությունը՝ հղում անելով Եյլի համալսարանի տվյալների բազային։

Այդ տեղեկատվության համաձայն՝ ևս 151 ընկերություններ ներկայումս  գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում իրենց գործունեությունը կրճատելու գործընթացում։  Եվս 175 ըներություններ աշխատում են «ժամանակ շահել», 230-ն էլ  հապաղում են։

Գործակալությունը նշում է, որ վերջին կատեգորիայում գերակշռում են չինական ընկերությունները։

Եյլի համալսարանի տվյալների բազայի ղեկավար Ջեֆրի Զոնենֆելդի պնդմամբ՝ «Ռուսաստանից հեռանալը բիզնեսի տեսակետից միակ ճիշտ որոշումն էր», նա մատնանշում է այն հետազոտությունները, որոնք ցույց են տալիս, որ ռուսաստանյան շուկաից հեռացած ընկերությունների բաժնետոմսերի գներն աճել են։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀոկեյի ԱԱ․ Քառորդ եզրափակիչի զույգերը
Հաջորդ հոդվածըՌուսաստանը կփակի հյուպատոսությունը շվեդական Գյոթեբորգում