AP. Գազայում Իսրայելի գործողությունը ամենաավերիչներից է պատմության ընթացքում

110

Գազայի հատվածում Իսրայելի ռազմական կամպանիան պատմության ընթացքում ամենամահաբեր և ավերիչ գործողությունների շարքն է մտել։

Այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը՝ հղում անելով փորձագետներին։

Copernicus Sentinel-1 արբանյակից ստացված տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ Իսրայելի հարձակման արդյունքում ավերվել են անկլավի հյուսիսում բոլոր կառույցների երկու երրորդը և Խան-Յունիս քաղաքի հարավային շրջանում շենքերի մեկ քառորդը։

«Գազան հիմա տիեզերքից բոլորովին այլ գույն ունի։ Դա մեկ այլ նյութակազմվածք է»,- ասել է Նյու Յորքի Քաղաքային համալսարանի հետազոտողնեից մեկը։

Նախորդ հոդվածըPolitico. Իսրայելը ամերիկյան էժանագին դրոններ կօգտագործի՝ Գազայում պատանդներին որոնելու համար
Հաջորդ հոդվածըՄակրոն․ Ֆրանսիան պատրաստ է Գազայից բուժման ընդունել ուռուցքային հիվանդություններ ունեցող երեխաների