‘Apple-ը զիջել է իր առաջատար դիրքը ամենաթանկ ընկերությունների ցանկում’

706

Ուրբաթ ավարտված բորսային գործարքների արդյունքում էլեկտրոնիկա արտադրող Apple ընկերությանը ամենաթանկ հանրային ընկերությունների առաջին հորիզոնականը զիջել է Exxon Mobil կորպորացիային:

Apple-ի արժեթղթերի արժեքն ընկել է 2,4 %-ով, ինչն ընկերության համար մեկ օրվա ընթացքում գրանված ամենամեծ անկումն է 2008-ից ի վեր: Բորսային գործարքների դադարեցման պահին Appleի- կապիտալիզացիան կազմել է 413 միլիարդ դոլար, այն դեպքում, երբ  Exxon Mobil-ի կապիտալիզացիան հասել է 418,2 միլիարդի:

Միեւնույն ժամանակ, վերլուծաբանները հիշեցնում են, որ նախորդ ֆինանսական եռամսյակի ընթացքում Apple-ի շահույթը կազմել է 13,1 միլիարդ դոլար շնորհիվ iPhone եւ iPad սարքերի ակտիվ վաճառքի: 

Նախորդ հոդվածը‘Չեխիայում նախագահի ընտրության երկրորդ փուլն է’
Հաջորդ հոդվածը‘Դիեգո Լոպեսը` «Ռեալի» նոր դարպասապահ’