‘Apple-ը ներկայացրել է iPhone 6-ը, iPhone 6 Plus-ը և Apple Watch-ը (ֆոտո)’

1251

Քիչ առաջ ամերիկյան Apple ընկերությունը ներկայացրել է երկար սպասված երկու նոր սմարթֆոնները. iPhone 6-ը՝ 4.7 դյույմ էկրանով և iPhone 6 Plus-ը՝ 5,5 դույմ էկրանով:

Նոր հեռախոսների էկրանները ստացել են համապատասխանաբար 1334×750 և 1920×1080 խտություն:

Նոր հեռախոսները կունենան նաև Apple A8 չիփով աշխատող 64 բիտանոց պրոցեսորներ:

Apple-ը նաև ներկայացրել է բոլորովին նոր Apple Watch ժամացույցները: Վերջիններիս մասին դեռ շատ բան հայտնի չէ: Նշվում է, որ ժամացույցնի լիցքավորումը լինելու է անլար: Ընկերության մամուլի ասուլիսը դեռ շարունակվում է:

Նշվում է նաև, որ վաճառքները ԱՄՆ-ում կմեկնարկեն սեպտեմբերի 19-ին:

Նախորդ հոդվածը‘Նորվեգիան իր կալանավորների մի մասին կտեղափոխի Հոլանդիա’
Հաջորդ հոդվածը‘Շումախերը դուրս է գրվել հիվանդանոցից և բուժումը կշարունակի տանը’