‘Apple–ը ներկայացրեց նոր iPhone 5–ը (լուսանկարներ)’

1215

Apple ընկերությունը Սան-Ֆրանցիսկոյի շնորհանդեսի ընթացքում այսօր ներկայացրել է նոր iPhone 5 սմարթ հեռախոսը, հայտնում է lenta.ru-ն, որը վարում էր միջոցառման ուղիղ տեքստային հեռարձակումը։

Սարքը, ընկերության փոխտնօրեն Ֆիլլ Շիլլերի խոսքով, «ամբողջովին պատրաստված է ապակուց և ալիումինից» (ալյումինե է, մասնավորապես, սարքի հետևի փականը): Այն թեթև և բարակ է նախորդ մոդելից: Սմարթֆոնի հաստությունը 7,6 մմ է, իսկ քաշը` 112 գրամ:

iPhone 5-ում օգտագործված է Retina էկրանը` 4 դույմ անկյունագծով, ինչի հաշվին հեռախոսը ավելի բարձր է երևում, դիսպլեյի կետայնությունը` 1136–ը 640 կետի: Փոստի, օրացույցի ծրագրերը, iWork և GarageBand փաթեթները վերաձևավորվել են նոր էկկրանի համար, իսկ մյուս ծրագրերը կունենան սև «սահմաններ»։

Նոր սմարթֆոնը աշխատում է LTE ցանցերին հետ:

iPhone 5-ում տեղադրված է A6 պրոցեսոր: Շիլլերը նշել է, որ նախորդ մոդելի համեմատ նոր պրոցեսորի և գրաֆիկական համակարգերի աշխատունակությունը ավելացել են կրկնակի:

Սպասման ռեժիմում սարքը կարող է աշխատել 225 ժամ, վիդեոի ցուցադրման ռեժիմում` 10 ժամ, խոսակցության ռեժիմում 3G ցանին միացրած ժամանակ 8-10 ժամ:

iPhone 5-ի հիմնական տեսախցիկը 8 մեգապիկսել է:

ԱՄՆ-ում 16 գիգաբայթ հզորությամբ iPhone 5-ը օպերատորի պայմանագրով կարժենա 199 դոլար 16 գիգաբայթ հիշողությամբ, 32 գիգաբայթի դեպքում՝ 299 դոլար, իսկ 64-ի դեպքում՝ 399 դոլար: Apple–ը հայտարարել է, որ դադարեցնում է iPhone 3GS-ի վաճառքները և նվազեցնում է iPhone 4 և iPhone 4S–ի գները։

Նախնական պատվերների ընդունումը կսկսվի սեպտեմբերի 14-ից, իսկ վաճառքները ԱՄՆ–ում և ևս 8 երկրներում կմեկնարկեն սեպտեմբերի 21-ից: Ընդհանուր առմամբ հեռախոսը վաճառվելու է 100 երկրներում` 240 օպերատորների պայմանագրերով։

Այն մասին, որ հեռախոսը կկոչվի iPhone 5 հայտնի է դարձել շնորհանդեսից մի քանի ժամ առաջ։ Որոշ կարծիքների համաձայն նոր սարքը կստանա \”The New iPhone\” անվանումը։

Լուսանկարները` Aplle–ի պաշտոնական կայքից։

\"\"

 

\"\"

\"\"

 

\"\"

 

 

 \"\"

 

\"\"

 

\"\"

 

\"\"

 

\"\"


Նախորդ հոդվածը‘Մեդվեդևն առաջարկում է Pussy Riot-ի աղջիկներին ազատ արձակել’
Հաջորդ հոդվածը‘Գևորգ Ղազարյանը ներողություն է խնդրել’