‘Apple-ը ներողություն է խնդրել в iOS 6 քարտեզների համար’

730

Apple ընկերությունը ներողություն է խնդրել նավիգացիոն քարտեզների համար, որոնք տեղակայված են նոր в iOS 6 օպերացիոն համակարգում: Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկը գրել է, որ ցավում է ընկերության կողմից թույլ տրված թերացման համար և առաջարկել է օգտվել Google.Maps или Nokia Maps քարտեզներից ու վստահեցրել է, որ ամեն ինչ արվում է՝ սխալները շտկելու համար:

Դեռ ապրիլին Apple-ը հայտարարել էր, որ հրաժարվում է Google-ի քարտեզագրական ծառայությունից և այն սեփականով է փոխարինելու: Apple-ի քարտեզների հիմնական տարբերությունն այն է, որ քարտեզներում օգտագործված են եռաչափ  պատկերներ:

Սխալներից և անհամապատասխանություններից բացի` iOS6 նոր օպերացիոն համակարգում բացակայում է նաև ճանապարհների խցանումների և հասարակական տրանսպորտի երթևեկության մասին տվյալներ ստանալու հնարավորությունը, այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. «Յուվենտուսի» հետ խաղից առաջ կարեւոր հաղթանակ տարանք’
Հաջորդ հոդվածը‘ՕԵԿ-ը Վարդան Օսկանյանի գործը չի քննարկել. Հեղինե Բիշարյան ‘