Apple ընկերությունը դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը գնելու հնարավորությունը։ Ամերիկյան ընկերությունը պատրաստ է անգլիական ակումբի համար վճարել 5,8 միլիարդ ֆունտ ստերլինգ, հաղորդում է բրիտանական Daily Star-ը։
Այժմ «Մանչեսթեր Յունայթեդը» պատկանում է ամերիկացիներ Գլեյզեր եղբայրներին։ Նրանք ակումբի վաճառքից ակնկալում են առնվազն 5 միլիարդ ֆունտ ստերլինգ։
Անցած ֆինանսական տարում Apple ընկերության եկամուտը կազմել է 365,82 միլիարդ դոլար, շահույթը՝ 94,68 միլիարդ դոլար, շուկայական կապիտալիզացիան գերազանցել է 3 տրիլիոն դոլարը։
Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը գործարքի դեպքում՝ մտադիր է «Մանչեսթեր Յունայթեդի» համար կառուցել լավագույն ֆուտբոլային ստադիոնն աշխարհում: