‘Apple ընկերությունը պատրաստվում է ներկայացնել iPhone-ի հերթական մոդելը’

1156

 Չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 13-ին Երեւանի ժամանակով 21.00-ին Սան Ֆրանցիսկոյի Իերբա-Բուենա արվեստի կենտրոնում Apple-ը կներկայացնի iPhone 5 սմարտֆոնը:

ԱՄՆ-ում հեռախոսի գինը կկազմի 300 դոլար: Վերլուծաբանները համարում են, որ նոր սարքի վաճառքը նշանակալի եկամուտ կբերի ընկերությանը:

iPhone 5-ը կունենա ավելի լայն էկրան, կլինի ավելի բարակ, քան նախորդ մոդելը, իսկ ապակյա կափարիչին կփոխարինի ալյումինե կափարիչը: Նոր այֆոնը կլինի առաջին հեռախոսը, որը  կաշխատի վերջերս մշակված  4-րդ սերնդի SIM-քարտով:

ԱՄՆ-ում iPhone 5-ի վաճառքը կմեկնարկի սեպտեմբերի 21-ից:

Նախորդ հոդվածը‘Ս. Սարգսյան. «Սաֆարովի պատմության» շուրջ իբր «հավասարակշիռ» արձագանքներն անընդունելի են ‘
Հաջորդ հոդվածը‘Հունգարիայի ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցությունը պահանջում է վարչապետ Օրբանի հրաժարականը’