‘Apple-ը զիջում է դիրքերը պլանշետների շուկայում ‘

882

Apple iPad պլանշետների մասնաբաժինը համաշխարհային շուկայում 2012-ի երրորդ քառամսյակի արդյունքներով նվազել է մինչեւ 50,4%-ի, այն դեպքում, երբ Google Android համակարգի հիման վրա արտադրված պլանշետները Samsung-ի գլխավորությամբ, նախորդ տարվա համեմատությամբ մեծացրել են իրենց բաժինը, ասվում է IDC վերլուծական ընկերության զեկույցում:

Պլանշետների շուկայի փաստացի ստեղծող Apple-ը 2010-ին iPad-ի առաջին մոդելի ի հայտ գալուց ի վեր այդ սեգմենտի առաջատարն է: Սակայն վերջին շրջանում արտադրողը ճնշման է ենթարկվում մրցակիցների կողմից, որոնցից ոմանք դեմփինգի միջցով փորձում են գնորդներ գրավել:

Շուկայում վաճառքի ծավալներով երկրորդ տեղը (18,4%) զբաղեցրել է Samsung-ը՝  նբախորդ չորս ամիսների ընթացքում վաճառելով 5,1 միլիոն պլանշետ, ինչը երեք անգամ ավելին է, քան մեկ տարի առաջվա տվյալը: Երրորդ տեղը՝ ընդհանուրի 9%-ի չափով, զբաղեցրել է Amazon ընկերությունը, որը պլանշետների շուկայում ներկայացված է միայն անցյալ աշնանից, երբ ԱՄՆ-ում սկսեց վաճառել առաջին սերնդի Kindle Fire պլանշետները:

Նախորդ հոդվածը‘Ղարաբաղում կառուցվում է Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարան’
Հաջորդ հոդվածը‘Էրդողանի դեմ մահափորձ է կատարվել’