‘Apple-ը հետաձգել է նոր iPad-ի շնորհանդեսը’

893

Apple ընկերությունը հետաձգել է iPad պլանշետի կոմպակտ տարբերակի՝ հոկտեմբերին հայտարարված շնորհանդեսն անորոշ ժամանակով։ Պատճառը արտադրական բարդություններն են, տեղեկացնում է DigiTimes կայքը՝ հղում անելով բջջային էլեկտրոնիկայի արտադրամասերի առաքմամբ զբաղվող չիական եւ թայվանական աղբյուրներին։

Ավելի վաղ ԶԼՄ-նորում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ արդեն հոկտեմբերի 10-ին Apple-ը լրագրղներին մինի-iPad-ի շնորհանդեսին մասնակցելու հրավեր կուղարկի, իսկ միջոցառումը տեղի կունենա դրանից մեկ շաբաթ անց, սակայն վերջին պահին հետաձգել են հրավերը նշված պատճառով։

Նոր պլանշետը, չհաշված մինչեւ 7,85 դյույմ չափսերի փոքրացված LCD դիսփլեյը, նույն կոմպոնենտները կունենա, ինչ սովորական iPad-ը, սակայն նոր սարքի դիզայնը ավելի օրիգինալ կլինի։ ՄԱսնավորապես, սպասվում է, որ նոր պլանշետի կորպուսը պատրաստված կլինի նոր նյութերից։  

Նախորդ հոդվածը‘Նախագահի վերահսկողականը ստուգում է ՍԱՊԾ-ն ‘
Հաջորդ հոդվածը‘Եվրոպայի հայկական միությունների ֆորում. Հունգարիայի և Ադրբեջանի դեմ հայց ենք ներկայացնելու ՄԻԵԴ ‘