‘Apple-ի բաժնետոմսերը ռեկորդային գնաճ են ապրել ‘

1234

Աշխարհի ամենամեծ հանրային ընկերության՝ Apple-ի մեկ բաժնետոմսի արժեքը հատել է 700 դոլարի շեմը: Սա բավական կարևոր շեմ է ընկերության համար: Այժմ կազմակերպության բաժնետոմսերի ընդհանուր արժեքը կազմում է 656 միլիարդ դոլար, ինչը բացառիկ գին է ընկերության ողջ պատմության ընթացքում: Գնաճի ռեկորդը պաշտոնապես կամրագրվի սեպտեմբերի 18-ի երեկոյան կայանալիք աճուրդի ընթացքում, սակայն չի բացառվում, որ այդ ժամանակ բաժնետոմսերի գինը իջած կլինի:

Սեպտեմբերի 17-ին Apple-ի արժեքավոր փաստաթղթերի արժեքը աճել է մոտ մեկ տոկոսով: Ամենայն հավանականությամբ՝ գնաճի առիթ է հանդիսացել ընկերության հայտարարությունն այն մասին, որ iPhone 5-ը արդեն ավելի քան 2 մլն նախնական պատվեր ունի:

Նախորդ հոդվածը‘Էդուարդ Մունքի «Ճիչը» կտավի անանուն սեփականատերն այն կներկայացնի հանրությանը ‘
Հաջորդ հոդվածը‘Դեյվիդ Լիդինգտոնը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Սաֆարովի գործին ‘