‘ArCa վճարային համակարգը հոկտեմբերին թողարկել է 37709 պլաստիկ քարտ’

1108

 ArCa հայկական վճարային համակարգը 2012 թվականի հոկտեմբերին թողարկել է 37709 պլաստիկ քարտ, ինչը 3,2 տոկոսով շատ է 2011 թվականի հոկտեմբերին թողարկված քարտերի քանակից, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնել են ընկերությունից:

Ներկայացված տվյալների համաձայն, ընթացիկ տարվա հոկտեմբերին համակարգի կողմից թողարկվել է 13831 ArCa քարտ (նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ անկումը կազմել է 23,2%), 12045 Visa քարտ (աճը՝ 58,8%) և MasterCard համակարգի 11833 քարտ (աճը` 8%):

Միաժամանակ, գործարքներ իրականացնելու համար ակտիվ քարտերի ընդհանուր թիվը հոկտեմբերին գերազանցել է 963 հազարը՝ 2011 թվականի հոկտեմբերի համեմատ ապահովելով 33,2% տոկոսանոց աճ:

Այն քարտերի թիվը, որոնցով հնարավոր է գործարքներ իրականացվել, հաշվետու ժամանակահատվածում կազմել է 658916 նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 479259-ի դիմաց, դրանցից 342755-ը ArCa քարտեր են (աճը՝ 28,3%), 171629-ը՝ Visa քարտերը (աճը՝ 40,5%), 144532-ը՝ MasterCard քարտերը (աճը՝ 60,6%):

Ընկերությունից նշում են նաև, որ գործարքներ իրականացրած քարտերի տեսակարար կշիռը հոկտեմբերի դրությամբ բոլոր տեսակի ակտիվ քարտերի թվի 68 տոկոսն է կազմել: 

Նախորդ հոդվածը‘Ահաբեկչություն Պակիստանի շիական մզկիթում. 22 զոհ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ ԱԻՆ տեղեկագրից. Դի Կիևյան կամրջի տակ, շրջված մեքենա Երևան-Երասխ ճանապարհին’