‘
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն շուտով հեռանալու է զբաղեցրած պաշտոնից․ մասնագետը մարզչական կարիերան ավարտելու որոշում է կայացրել։
«AS»-ը հաղորդում է, որ Վիսենտե դել Բոսկեին փոխարինող գլխավոր թեկնածուն Խոակին Կապարոսն է։ Վերջին շրջանում նա առաջարկներ է ստացել «Բետիսից», «Վալենսիայից» և «Ալավեսից», սակայն բոլորին բացասական պատասխան է տվել։ Խոակին Կապարոսը նախկինում մարզել է «Մալյորկան», «Լևանտեն», «Ատլետիկը», «Վիլյառեալը», «Սևիլյան» և «Դեպորտիվոն»։
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ փուլում Իսպանիայի հավաքականը 0։2 հաշվով պարտվել է Իտալիային։
‘