‘
Սիմեոնեի նոր պայմանագիրը կգործի մինչև 2020 թվականի ամառը:
Ըստ իսպանական պարբերականի այս մասին պաշտոնապես կհայտարարվի այսօր երեկոյան:
Հիշեցնենք, որ Դիեգո Պաբլո Սիմեոնեն գլխավորում է մադրիդյան ակումբը 2011 թվականի դեկտեմբերից:«Ատլետիկոյի» հետ արգենտինացի մասնագետը դարձել է Իսպանիայի չեմպիոն, Իսպանիայի գավաթակիր, Իսպանիայի սուպերգավաթակիր, հաղթել է Եվրոպա լիգան,Եվրոպայի սուպերգավաթը:Անցած մրցաշրջանում էլ «հնդիկները» դուրս եկան Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ պարտվեցին «Ռեալին»:
‘