‘AS. Իսկոն՝ «Մանչեսթեր Սիթի»-ո՞ւմ ‘

982

«Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն սկսում է լրջորեն մտածել ԱՊԼ տեղափոխվելու մասին: Այս մասին հայտնում է AS պարբերականը: 

Իսպանացի ֆուտբոլիստը ցանկանում է խաղալ «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ:  

«Քաղաքայիններ»-ի ներկայացուցիչները մի քանի օր առաջ կապ են հաստատել «արքայական» ակումբի հետ և հետաքրքրվել են 26-ամյա խաղացողի ծառայություններով: 

Ինքը Իսկոն տրամադրված է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», սակայն նշվում է, որ դա ամռանից շուտ տեղի չի ունենա:  

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպանը հավատում է, որ Գվարդիոլան կվերականգնի իր լավագույն մարզավիճակը և մանչեսթերյան ակումբում նա իրեն վերստին կարևոր կզգա: 

Նախորդ հոդվածը‘Ինչո՞ւ Ժոզե Մոուրինյոն պաշտոնանկ արվեց’
Հաջորդ հոդվածը‘Մհեր Արշակյան. Ուրիշ Նոր տարի’