‘AS. Կեյլոր Նավասը նոր թիմ է գտել’

802

«Ռեալ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Պորտուգալիայում: Այս մասին հայտնում է AS-ը: 

Կոստառիկացին մոտ է «Բենֆիկա» տեղափոխվելուն: 

Լիսաբոնական գրանդը համաձայնության է եկել «արքայական» ակումբի հետ տրանսֆերի հարցում և այժմ քննարկում է 32-ամյա խաղացողի հետ անձնական պայմանագրի կետերը: 

Նավասը «Ռեալ»-ում խաղում է 2014 թվականից, որի կազմում մասնակցել է 162 խաղի և բաց թողել 159 գոլ: 

Նախորդ հոդվածը‘Իրանը հայտարարել է, որ ամերիկյան անօդաչու է խոցել’
Հաջորդ հոդվածը‘Ռամոս. Էնրիկեն մեծ հարգանքի է արժանի’