‘
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը փորձել է ՈՒԵՖԱ-ին դիմելու միջոցով ազդել «Բարսելոնա»-ի վրա: Այս մասին հաղորդում է հեղինակավոր AS պարբերականը:
Նա բողոքով և «Բարսելոնա»-ին Չեմպիոնների լիգայից բացառելու խնդրանքով դիմել է ՈՒԵՖԱ-ին: 25-ամյա խաղացողը նման կերպ է վարվել, քանի որ կատալոնական ակումբն օրինապահության համար նախատեսված 26 միլիոն եվրո բոնուսը չի վճարել իր հորը:
Ընդ որում՝ ՈՒԵՖԱ-ն մեծ նշանակություն չի տվել այդ գործին և այս հարցում «Բարսելոնա»-ի կողմն է եղել:
‘