‘AS. Սանչեսը ձմռանը կարող է վերադառնալ «Արսենալ»’

1198

Լոնդոնի «Արսենալ»-ը ցանկություն ունի կրկին թիմ հրավիրել Ալեքսիս Սանչեսին, ով ներկայումս պաշտպանում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գույները: Այս մասին հաղորդում է AS-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «զինագործներ»-ը պատրաստ են չիլիացուն թիմ հրավիրել առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, եթե վերջինս համաձայնվի աշխատավարձի իջեցման:

Նշենք, որ 29-ամյա խաղացողը ՄՅՈՒ-ում տարեկան վաստակում է 22,5 մլն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Սանչեսը «կարմիր սատանաներ»-ի կազմում մասնակցել է 12 հանդիպման` դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: 

Նախորդ հոդվածը‘«Յուվենթուս»-ը որոշում է կայացրել Պոգբայի տրանսֆերի վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Sky Sports. «Ռեալ»-ը, «Բարսելոնա»-ն և «Բավարիա»-ն կպայքարեն միևնույն ֆուտբոլիստի տրանսֆերի համար’