‘
Մադրիդի «Ատլետիկո»-ն համաձայնեցրել է նոր պայմանագրի կետերը թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ:
AS-ը տեղեկացնում է, որ նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչ 2020 թվականը: Նախորդ պայմանագիրը ուժի մեջ էր մինչև 2018 թվականը: Հիշեցնենք, որ արգենտինացի մարզիչը մադրիդյան ակումբում աշխատում է 2011 թվականից:
Այս ընթացքում նա թիմի հետ նվաճել է Իսպանիայի առաջնության չեմպիոնի կոչումը, Իսպանիայի Գավաթի և Սուպերգավաթի խաղարկության տիտղոսները: Ինչպես նաև իսպանական ակումբը նվաճել է Եվրոպա Լիգայի և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթները:
‘