‘AS. Բեյլի գործակալը հանդիպել է «Ինտեր»-ի ղեկավարությանը’

835

«Ռեալ»-ի վինգեր Գարետ Բեյլը կարող է կարիերան շարունակել «Ինտեր»-ում: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ուելսցու գործակալը ժամանել է Իտալիա և բանակցություններ վարել միլանյան ակումբի ղեկավարության հետ:

Նշենք, որ Բեյլի պայմանագրի ժամկետը «սերուցքայիններ»-ի հետ լրանում է 2022 թվականի ամռանը: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո:

Նախորդ հոդվածը‘Կիլիան Մբապեն չի ցանկանում նոր պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ’
Հաջորդ հոդվածը‘Le Perisien. ՊՍԺ-ն կրկնակի նվազեցրել է Նեյմարի հրաժարագինը’