‘AS. Դիեգո Լոպեսը կտեղափոխվի Մոնակո ‘

1263

Մադրիդի «Ռեալի»  32-ամյա դարպասապահ Դիեգո Լոպեսը կտեղափոխվի «Մոնակո»,-հաղորդում է AS-ը: 

AS-ը հաղորդում է, որ Լոպեսը և իշխանական ակումբը պայմանագիր են ընտրել երեք տարով և մեկ խաղաշրջանի ընթացքում 5 միլն եվրո աշխատավարձով:

Ֆուտբոլիստն առաջարկ է ստացել նաև «Նապոլի»-ից, սակայն  իր գործակալ Մանուել Գարսիա Կիլիոյի և ընտանիքի հետ ուսումնասիրելով բոլոր առաջարկները, ընտրել է «Մոնակո»-ն: Լիգա 1-ը փորձում էր Լոպեսին մտցնել Խամես Ռոդրիգեսի հետ գործարքի մեջ, սակայն հիմա այն անկախ տրանսֆեր է: Այն կապ չունի նաև Ֆալկաոի՝   «Ռեալ» տեղափոխվելու հետ:

Դեռևս փակ է տուգանք վճարելու հարցը, որը պետք է վճարի «Ռեալը»՝ Լոպեսի հետ պայմանագիրը լուծարելու համար: Մինչև պայմանագրի ավարտը դեռևս երեք տարի կար: Դարպասապահը յուրաքանչյուր մրցաշրջանում աշխատում էր 2,1 միլն եվրո, այդ պատճառով էլ  հիմա ցանկանում է ստանալ 12 մլն եվրո: Նշենք, որ այդ գումարի նշանակալի մասը ֆուտբոլիստը կծախսի հարկեր վճարելու համար:

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթի Սիթի»-ի դեմ խաղում Գևորգ Ղազարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Կոկե. «Շատ դժվար էր մերժել «Բարսելոնա»-ին, բայց «Ատլետիկոն» իմ տունն է»’