AS. Իսպանական գրանդները միացել են Զախարյանի տրանսֆերային մրցավազքին

235

Իսպանիայի երկու առաջատար ակումբներ հավակնում են «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի տրանսֆերին։ Խոսքը «Բարսելոնայի» ու Մադրիդի «Ռեալի» մասին է, հայտնում է AS-ը։

Սակայն մինչ այժմ մոսկովյան ակումբը պաշտոնական առաջարկ չի ստացել իսպանական որևէ գրանդից։

Սեպտեմբերի 1-ին «Դինամոն» հայտարարեց, որ 19-ամյա ֆուտբոլիստը չի տեղափոխվի «Չելսի» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Լոնդոնյան ակումբը Անգլիայի տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ հնարավորություն չի գտել 15 միլիոն եվրոյի տրանսֆեր կատարել ռուսական ակումբին։

Այս մրցաշրջանում Զախարյանը ռուսական թիմի կազմում անցկացրած 8 խաղում դարձել է մեկ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։

Նախորդ հոդվածըԸստ Բայդենի` ՌԴ-ն չպետք է ընդգրկվի ահաբեկչության հովանավորների ցուցակում
Հաջորդ հոդվածըՄեկնաբանել են Մոլդովային անօդաչուներ մատակարարելու ԵՄ-ի պլանները