‘AS. ԿՈՆՄԵԲՈԼ-ը կարող է 2 տարով որակազրկել Մեսսիին’

869

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին, հնարավոր է, ԿՈՆՄԵԲՈԼ-ի հասցեին հնչեցրած բողոքների և մեղադրանքների պատճառով որակազրկվի երկար ժամանակով։

AS-ը հաղորդում է, որ Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան 32-ամյա ֆուտբոլիստին հայտարարությունների համար կարող է որակազրկել մինչև 2 տարի ժամկետով։ 

Եթե 32-ամյա ֆուտբոլիստը ստանա առավելագույն պատիժը, ապա ազգային ընտրանուն չի կարողանա օգնել Քաթարում կայանալիք 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլում և 2020 թվականի Ամերիկայի Գավաթի խաղարկությունում, որը կայանալու է Արգենտինայում և Կոլումբիայում։

Հիշեցնենք, որ Ամերիկայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի՝ Բրազիլիայի հետ խաղից (0-2) հետո Մեսսին քննադատել էր հանդիպման մրցավարներին, որոնք ամբողջ խաղի ընթացքում չէին օգտվել VAR համակարգից։ Բացի այդ, ֆուտբոլիստը ԿՈՆՄԵԲՈԼ-ին մեղադրել էր կոռուպցիայի մեջ։

Նախորդ հոդվածը‘Ֆիրպոն ներողություն է խնդրել Մեսսիից’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել արձագանքել «Ռուսթավի 2»-ի հարձակումներին’