‘AS. Մբապեին լրացուցիչ որակազրկում է սպառնում’

1038

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին Ֆրանսիայի առաջնությունում լրացուցիչ որակազրկում է սպառնում: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

Աղբյուրի համաձայն՝ «Նիմ»-ի պաշտպան Տեժի Սավանյեն բողոքարկել է կարգապահական կոմիտեի որոշումը և նամակով խնդրել է 19-ամյա ֆուտբոլիստի որակազրկումը 3-5 խաղով երկարաձգել:

Բանն այն է, որ ավելի վաղ կարգապահական կոմիտեն Սավանյեյին 5 խաղով որակազրկել էր Մբապեի հետ կոնֆլիկտի մեջ մտնելու համար, իսկ վերջինիս պատիժը մեղմացվել էր:

Նախորդ հոդվածը‘Էմերին Եվրոպա Լիգայում ռեկորդ է սահմանել’
Հաջորդ հոդվածը‘Պիկեն մտադիր է թենիսի նոր մրցաշար ստեղծել’