‘AS. Նավասը, ամենայն հավանականությամբ, կմնա «Ռեալ»-ում’

936

Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասը, հնարավոր է, գալիք մրցաշրջանում նույնպես պաշտպանի «սերուցքայիններ»-ի գույները:

AS-ի փոխանցմամբ՝ «արքայական ակումբ»-ը մինչ օրս խաղացողի տրանսֆերի վերաբերյալ շահավետ առաջարկ չի ստացել, որը կարող էր դիտարկել:

Ավելի վաղ, կոստառիկացին խնդրել էր ակումբի ղեկավարությանը, որպեսզի թողնեն իրեն ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ թիմից, սակայն մերժում էր ստացել:

Նավասի ծառայություններով հետաքրքրված են «Պորտո»-ն ու «Բենֆիկա»-ն, սակայն պորտուգալական այս երկու ակումբները պատրաստ չեն խաղացողին բարձր աշխատավարձ վճարել:

Նախորդ հոդվածը‘«Արսենալ»-ը նոր պայմանագրեր կառաջարկի թիմի երկու ֆուտբոլիստին’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնա»-ն մտադիր է արդեն այս շաբաթ բաժանվել թիմի երկու ֆուտբոլիստից’