‘AS. «Ռեալ»-ը դարի տրանսֆերային փոխանակությունն է պատրաստում’

987

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է տեղափոխվել «Ռեալ»: Այս մասին հայտնում է AS-ը: 

«Արքայական» ակումբը 27-ամյա խաղացողի տեղափոխության համար առաջարկ է պատրաստում: «Սերուցքայիններ»-ը պատրաստ են 350 միլիոն եվրո առաջարկել և գործարքի մեջ ներառել կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի տրանսֆերը: 

Հարկ է նշել, որ կոլումբիացու ապագան կախված է «Բավարիա»-ից, որն իրավունք ունի 42 միլիոն եվրոյով գնել նրա տրանսֆերը: 

Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը մասնակցել է 27 հանդիպման, դարձել 22 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: 

Հիշեցնենք, որ բրազիլացի ֆուտբոլիստը 2017 թվականին «Բարսելոնա»-ից 222 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է փարիզյան ակումբ: 

Հավելենք նաև, որ Խամեսը «Բավարիա»-ի կազմում խաղում է վարձավճարով:

Նախորդ հոդվածը‘Ձյուդոիստ Սուսաննա Ստեփանյանը՝ Եվրոպայի գավաթակիր’
Հաջորդ հոդվածը‘FourFourTwo. մեր օրերի լավագույն 10 ֆուտբոլիստները’